ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Եվ ոչ միայն Վեյկ ան Զեեն

Եվ ոչ միայն Վեյկ ան Զեեն
24.01.2014 | 14:30

Վեյկ ան Զեեի գերմրցաշարի իններորդ տուրում Լևոն Արոնյանը երեկ մրցեց երկրորդ տեղում ընթացող ու իրենից ընդամենը կես միավորով հետ մնացող ռուս երիտասարդ գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Հանդիպման ելքի մասին ընթերցողը կարող է տեղեկանալ թերթի կայքէջից, իսկ մինչ այդ ասենք, որ մեր գրոսմայստերի հաղթանակը գործնականում կարող է հռչակել մրցաշարի հաղթողին:
Ընդհանրապես պիտի նկատել, որ Արոնյանի վերջին ոչ-ոքիների մեջ մասնագետները հակված են տեսնելու վճռական հանդիպումներից առաջ ուժերը ժողովելու միտում: Փաստորեն միակ պարտիան, որտեղ, նրանց կարծիքով, հայ շախմատիստն ունեցել է համեմատաբար խնդրահարույց դրություն, եղել է ութերորդ տուրի հանդիպումը Անիշ Գիրիի հետ, սակայն հետխաղյա ասուլիսում Արոնյանը ցրել է այդ տագնապները, ասելով, թե ոչ-ոքի տանող ճանապարհը մտքում ունեցել է ողջ խաղի ընթացքում և չի տագնապել խաղաղ ելքի համար:
Հունվարի 20-ին աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը պաշտոնապես հաստատեց առաջիկայում ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու ցանկությունը: Այսպիսով, հայտնի են բոլոր ութ գրոսմայստերները: Հիշեցնենք, թե ովքեր են նրանք: Անանդի մասին արդեն ասացինք. նա այդ իրավունքը ձեռք է բերել որպես շախմատային թագի համար վերջին մենամարտի մասնակից: Երկրորդ-երրորդը ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Դմիտրի Անդրեյկինն են: Առաջինը 2013-ի աշխարհի գավաթակիրն է, երկրորդը՝ եզրափակչում նրա մրցակիցը: Չորրորդ-հինգերորդը Վեսելին Տոպալովն ու Շահրիյար Մամեդյարովն են, որպես ՖԻԴԵ-ի 2012-2013 թվականների գերմրցաշարի հաղթող ու երկրորդ մրցանակակիր: Մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարին մասնակցելու իրավունքը ձեռք է բերել որպես աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից հետո ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ: Մյուս մասնակիցը ռուս Սերգեյ Կարյակինն է: Լավագույն ութնյակում է նաև Ռուսաստանը ներկայացնող Պյոտր Սվիդլերը: Մրցաշարին նրա մասնակցությունն ապահովել է մրցաշարը հյուրընկալող երկրի կարգավիճակը:
Խանտի Մանսիյսկում մասնակիցները մրցելու են շրջանաձև փուլով, ինչը կողմերին հնարավորություն է տալիս միմյանց դեմ նստելու երկու անգամ և ուժերը չափելու ինչպես սև, այնպես էլ սպիտակ խաղաքարերով: Հուսանք, որ Վեյկ ան Զեեի գերմրցաշարին հաջող մասնակցությունը Լևոն Արոնյանին հնարավորություն կտա բարձր տրամադրությամբ նախապատրաստվելու պատասխանատու այս հանդիպմանը և մեզ բոլորիս ուրախություն կպարգևի բարձրակարգ խաղով: Հայաստանը կարոտ է շախմատային թագին, իսկ շախմատային Մոցարտի գլխին այդ թագը պարզապես պարտավոր է լինել, և դա ոչ միայն նրա համար, որ կսազի նրան, այլև նրա, որ այդ թագն այդ գլխի համար է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ